Ի՞նչ է

Վերլուծում ենք միջազգային և տարածաշրջանային ճգնաժամերի պատճառները, ձևավորում քաղաքական այլընտրանքներ։

Մշակում ենք բարեփոխումների և կառավարման մեխանիզմների մի նոր համալիր, որը ամրագրելու և երաշխավորելու է բռնությունից զերծ աշխարհակարգ՝ բոլոր ազգերի համար։

Իրականացնում ենք կազմակերպչական, կրթական և հասարակական աշխատանքներ՝ ստեղծում թիմեր, տարածում հուսաբեր գաղափարներ և վարում երկխոսություն՝նոր իրավիճակում նոր լուծումներ փնտրող քաղաքացիների հետ։

Ինչու՞ ենք

«Միացյալ Հայաստանը» կուսակցություն է ազգային-պահպանողական և սոցիալ ազատական գաղափարախոսությամբ։ Մեր գերխնդիրն է ծառայել պետության շահերին և նպաստել ազգի արդի ու ապագային միտված նպատակների իրագործմանը։

Կուսակցությունը ստեղծվեց 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ հայ հասարակությունը պառակտված և բևեռացված էր անձանց շուրջ:

Հայոց պետության և Ազգային նպատակների իրագործման համար ձևավորվել էր չափազանց բացասական և վտանգավոր քաղաքական իրավիճակը:

Մեր հիմնական նպատակն է կառուցել միասնական պետություն,որտեղ հայ ժողովուրդը կհամախմբվի ազգային նպատակների ու համահայկական նոր առաքելության շուրջ։

Ինչպե՞ս ենք

Ազգի միախմբումը, արդի իրականության պայմաններում, հնարավոր է միայն ու միայն հետևողական բացատրական աշխատանքներ իրականացնելով:

Հասարակությունը պետք է ոչ միայն խորապես հասկանա պառակտված լինելու վտանգը, այլև գիտակցի այն պատասխանատվությունն ու առաքելությունը, որը դրվում է նրա առջև՝ հարափոփոխ մեր ժամանակներում։

Մ իացյալ
Հ այաստան
Կ ուսակցություն

Կայուն տնտեսություն` հզոր պետություն