Գլխավոր / Գայանե Պետրոսյան

Գայանե Պետրոսյան

Խորհրդի անդամ

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գայանե Մարտինի Պետրոսյանը (նախկինում՝ Ավետիսյանը) ծնվել է 1956թ. Նոյեմբերի 20-ին, ք. Կապանում:
1979թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը:
Գայանե Մարտինի Պետրոսյանը 1979թ. ընդունվել է աշխատանքի ՀԳՆ գյուղատնտեսական կենդանիների ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ:
1982թ. մասնակցել է Մոսկվայի Կալուգայի մարզի Բոռովսկ քաղաքում գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտների գիտ. աշխատողների որակավորման բարձրացման դասընթացներին, գյուղ, կենդանիների ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և կերակրման համամիութենական գ/հ ինստիտուտում:
1984թ. ընդունվել է Մոսկվայի անասնաբուժության համամիութենական փորձարարական գիտահետազոտական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան՝ մեղուների ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների մասնագիտությամբ:
1989թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1987-1996 թթ. աշխատել է անասնաբուժական գ/հ ինստիտուտում սկզբում որպես կրտսեր գիտ. աշխատող, այնուհետև՝ որպես ավագ գիտ. աշխատող:
1987թ. համատեղության կարգով աշխատել է Երևանի «Կենդանիների դեմ պայքարի» քաղաքային կայանում՝ որպես փորձագետ:
1989թ. կազմակերպել և մասնակցել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսին՝ «մեղուների հիվանդությունների կանխարգելում» թեմայով:
1996-1998 թթ. անցել է մանկավարժական աշխատանքների ՀԳԱ անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնում՝ որպես ասիստենտ:
1998-2004 թթ. աշխատել է ՀԳԱ համաճարակաբանության և մակաբուծության ամբիոնում, որպես ասիստենտ, իսկ 2004-2009 թթ.՝ նույն ամբիոնում՝ որպես դոցենտ:
Միաժամանակ համատեղության կարգով աշխատել է Երևանի կենդանաբանական այգու գիտական բաժնում, որպես գիտաշխատող:
2008թ.-ից մինչ օրս համատեղության կարգով աշխատում է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնում՝ որպես մեղուների հիվանդությունների ախտորոշման լաբորատորիայի վարիչ և հանդիսանում է նշված հիմնարկության գիտական խորհրդի անդամ:
2009թ.-ից առ այսօր դոցենտի պաշտոնում աշխատում է անասնաբուժական սանիտարիայի, փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոնում:
Գ. Մ. Պետրոսյանը Ռուսաստանում, Ֆրանսիայում մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների, TEMPUS ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է Եվրոպայում՝ Լիսաբոնի ագրարային համալսարանում, Միջազգային Արդյունաբերության Ակադեմիայում:
Գ. Մ. Պետրոսյանը ՀԱԱ համալսարանում դասավանդում է նաև մագիստրատուրայի բաժնում և հանդիսանում է մի շարք դիպլոմային աշխատանքների ղեկավար:
Գ. Մ. Պետրոսյանը հեղինակ է 20-ից ավել գիտական հոդվածների, հեղինակային վկայականի և մեթոդական ցուցումների:
Ստացել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի պատվավոր անդամի կոչում:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներին: